Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 16 հայցադիմում![]() 6 մայիսի 2012 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Ժամը 08:00-ից մինչև 19:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 16 հայցադիմում, որոնցից 4-ը բավարարվել է, հաղորդում է hra.am-ը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 3 հայցադիմում, որոնցից 2-ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 6 հայցադիմում, որոցից 2-ով ընտրողների ցուցակում ճշգրտում կամ ուղղում կատարելու պահանջը բավարարվել է, իսկ 1-ի վերաբերյալ կայացվել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում, որոնցից 1-ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ 1-ը` նույն պահանջով, բավարարվել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում, որոնցից 4 հայցադիմումներն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու պահանջի մասին մերժվել են, իսկ 1-ը` նույն պահանջով, բավարարվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |