Աֆղանական բանակի համազգեստով անհայտ անձը երկրի հարավում գնդակահարել է ՆԱՏՕ-ի զինծառայողի

Աֆղանական բանակի համազգեստով անհայտ անձը երկրի հարավում գնդակահարել է ՆԱՏՕ-ի զինծառայողի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի զինծառայողը մայիսի 5-ին գնդակահարվել է Աֆղանստանի հարավում: Ինչպես հաղորդում է «Վեստին», աֆղանական բանակի համազգեստով անհայտ անձը կրակ է բացել կոալիցիայի զինծառայողների ուղղությամբ: Միջադեպի պատճառով մեկ զինվոր է զոհվել: Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի ներկայացուիչը հայտարարել է, որ հարձակում գործած անձը ոչնչացվել է պատասխան կրակից:

Այսօր` ավելի վաղ, ՆԱՏՕ-ի ևս մեկ զինծառայող պայթել է ակնի վրա, Աֆղանստանի արևելյան նահանգներից մեկում:

Վերջին ամսվա ընթացքում աֆղանցի թալիբների հարձակումների արդյունքում զոհվել է կոալիցիայի մոտ 10 զինվոր: 2012թ ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 138 է:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---