ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 62.33 տոկոսը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով (20:00) Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 62.33 տոկոսը կամ 1մլն 572 հազար 518 ընտրող: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հետևյալ թվերը. Երևանում քվեարկել է 483 692 մարդ կամ 59.43%, Արագածոտնում`78 587 - 69.16%, Արարատում` 150 488 - 70.83%, Արավիրում` 124 893 - 56.11%, Գեղարքունիքում` 122 963 - 65.98%, Լոռիում` 139 741 - 59.12%, Կոտայքում` 150 211 - 64.88%, Շիրակում` 131 237 - 57.39%, Սյունիքում` 87 686 - 72.09%, Վայոց ձորում` 31 655 - 66.82% և Տավուշում` 71365 - 65.82%: Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում էին 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 41 թեկնածուներ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 12.00-ից սկսած, երեք ժամը մեկ: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը: Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |