Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթել է Օլլանդը, Սարկոզին ճանաչել է իր պարտությունը

Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթել է Օլլանդը, Սարկոզին ճանաչել է իր պարտությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներկայիս նախագահ Նիկոլյա Սարկոզին հաջողություն է մաղթել Ֆրանսուա Օլլանդին, ով առաջին արդյունքների համաձայն հաղթում է 4% տարբերությամբ: Նիկոլյա Սարկոզին զանգահարել է իր մրցակցին և հաջողություն մաղթել նրան այն բանից հետո, երբ փակվեցին ընտրատեղամասերը և հրապարակվեցին քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները:

«Ֆրանսիայի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը… Ֆրանսուա Օլլանդը Ֆրանսիայի նախագահն է և հարգանքի է արժանի»,- ասել է Սարկոզին իր կողմնակիցներին:

Ընտրությունների առաջին հրապարակված տվյալները ցույց են տվել, որ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Օլլանդն առջևում է 50,8%-ով Նիկոլյա Սարկոզիի 49,2%-ի դիմաց:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---