Ալեքսանդր Ցինկեր. Հայաստանի ժողովուրդը ևս մեկ քայլ կատարեց դեպի ժողովրդավարություն![]() 7 մայիսի 2012 - 00:54 AMT PanARMENIAN.Net - Ընտրական համակարգերի Միջազգային փորձագիտական կենտրոնից դիտորդների ղեկավար Ալեքսանդր Ցինկերը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախընտրական քարոզարշավը Հայաստանում հետաքրքիր է անցել. «Մենք չգիտենք, թե ով է անցել խորհրդարան, դա ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակություն է ձևավորվում»: Նրա խոսքով` ընտրությունները Հայաստանում հանգիստ են ընթացել, թեև խնդիրներ են առաջացել թանաքների հետ կապված, սակայն, փառք Աստծո, ԿԸՀ-ն արագ լուծեց այդ խնդիրները: Խնդիրներ են եղել նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց դեպքում, ում համար դժվար էր ընտրատեղամաս մտնել: Տեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի նախագահը դուրս բերեց քվեաթերթիկը, որպեսզի ֆիզիկական խնդիրներ ունեցող կինը կարողանա կատարել իր ընտրությունը: Ցինկերի խոսքով, իհարկե, մանր խախտումներ տեղի են ունեցել, բայց դրանք այն խախտումները չեն, որոնք կկարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Մի խոսքով` ընտրությունները հաջող են ընթացել, և կարծում եմ, որ ձայների հաշվարկումը նույնպես լավ ընթացք կունենա: Հայաստանի ժողովուրդը ևս մեկ քայլ կատարեց դեպի ժողովրդավարություն»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |