ՎՐԱՍՏԱՆԸ ՓԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի հետ սահմանը ժամանակավորապես փակելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը վկայակոչելով Խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչներին, նման միջոցը թելադրված է մաքսանենգության հետ պայքարի անհրաժեշտությամբ, որը մեծ քանակությամբ Վրաստան է մուտք գործում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» վերահսկիչ-անցագրային կետից: Հատուկ մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանի պետանվտանգության նախարարի տեղակալ Գեորգի Ուգուլավան նշել է, որ սահմանամերձ Պոնիչալա եւ Քարաջալա գյուղերը երկար ժամանակ անվերահսկելի տարածք են հանդիսացել: «Չնայած բազմաթիվ փորձերին, Վրաստանի ներքին գործերի նախարարությանը չի հաջողվել այստեղ բացել նույնիսկ իր տարածաշրջանային վարչությունը»,-ասել է Ուգուլավան:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---