Ոստիկանության «Թեժ գծով» մայիսի 6-ին ստացվել է 27 տեղեկություն

Ոստիկանության «Թեժ գծով» մայիսի 6-ին ստացվել է 27 տեղեկություն

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև ժամը 24.00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ ստացվել է 27 տեղեկություն:

Ինչպես հաղորդում են ոստիկանության կայքից, տեղեկությունները կապված են եղել ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, ընտրացուցակում քաղաքացու տվյալների բացակայության, հակաքարոզչության և այլ խախտումների հետ:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

 Ուշագրավ
---