Երկու հարյուր երիտասարդներ մայիսի 7-ին քայլերթով Ստեփանակերտից կշարժվեն Շուշի![]() 7 մայիսի 2012 - 01:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Արցախում տեղի կունենա երիտասարդության քայլերթ` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Մոտ 200 երիտասարդներ՝ Արցախի երիտասարդական և ուսանողական միություններից, ՊԲ զինծառայողներ, կամավորականներ և վիրահայ երիտասարդներ քայլերթով Ստեփանակերտից կշարժվեն Շուշի: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, փոխնախարար Գայանե Գրիգորյանը և ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Ինչպես ասել է Նարինե Աղաբալյանը, արշավը կօգնի երիտասարդներին հաղթանակն ավելի շոշափելի զգալ և հասկանալ, թե ինչ ոգի էր պետք այն ապահովելու համար: Արկադի Կարապետյանն իր հերթին արշավի մասնակիցներին պատմել է «Հարսանիք լեռներում» օպերացիայի մասին ու վստահեցրել, որ հաղթել հաջողվել է ոգու ու կազմակերպվածության շնորհիվ: Գայանե Գրիգորյանի խոսքով` Երիտասարդները կբաժանվեն երեք խմբերի և կշարժվեն դեպի Շուշի այն երեք ուղղություններով (արևելյան ուղղություն` Շոշ-Շուշի, կենտրոնական ուղղություն` Ստեփանակերտ-Շուշի մայրուղի և արևմտյան ուղղություն` նախկին Կրկժան-Շուշի), որով 1992թ. ազատագրվել է բերդաքաղաքը: Գրիգորյանը նշել է, որ ամեն մի խումբ կտանի դրոշի մեկ գույնի պաստառ, որոնք կմիացվեն Շուշիի Վազգեն Սարգսյանի հրապարակում: Այնտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որից հետո էլ Ջդրդուզ կոչվող տեղամաս, որտեղ տոնական ճաշկերույթ կկազմակերպվի: Գրիգորյանը հաղորդել է նաև, որ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր խմբին կուղեկցեն փրկարար ծառայության և շտապօգնության աշխատակիցները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |