ՀՀ 41 ԸԸՀ անդամների 33 տոկոսը կանայք են![]() 7 մայիսի 2012 - 02:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԸՀ 7 անդամներից 3-ը կանայք են, իսկ ՀՀ 41 ԸԸՀ անդամների 33 տոկոսն են կանայք, որոնցից 4-ը հանձնաժողովի նախագահի պաշտոնում են, 7-ը` հանձնաժողովի նախագահի տեղակալի: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ անդամ Լաուրա Գալստյանը, ով ներկայացնում էր կանանց ներգրավվածությունը ընտրական գործընթացներում: Նա նշեց, որ համաձայն ընտրական նոր օրենսդրության` 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանի առնվազն 20 տոկոսը պետք է կին լինի. «ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածություն առաջադրած կանանց թիվը հետևյալն է. մեծամասնականով 137 թեկնածուից 11-ը կին է: Նրանցից ամենաերիտասարդը 30 տարեկան է, ամենատարեցը` 65 տարեկան»: Համամասնականով առաջադրված 8 կուսակցության և մեկ դաշինքի 1004 պատգամավորության թեկնածուից 227-ն են կին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |