Հայաստանն ընտրություններից հետո. Քաղաքական ուժերը սսկվել են![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Ժամը 20:00-ին փակվեցին բոլոր ընտրատեղամասերը Հայաստանի տարածքում: Սովորաբար, ինչպես ցույց է տալիս Հայաստանում նախորդ տարիների ընտրությունների պրակտիկան, ընտրություններից հետո` գիշերը, երբ ընտրատեղամասերում հաշվում են ձայները, իսկ ԿԸՀ-ն հրապարակում է ընթացիկ տվյալները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հրավիրում են մամլո ասուլիսներ, ակտիվորեն մեկնաբանում ընտրական գործընթացը: Սովորաբար, այդ առումով տարբերվում է ընդդիմությունը: Սովորաբար, բայց ոչ այս անգամ: Այս անգամ բոլորը միահամուռ կերպով լռում են: Ընդ որում որևէ մեկնաբանություններից հրաժարվում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխող քաղաքական ուժերը: Որոշներն անգամ չեն պատասխանում հեռախոսազանգերին, մյուսների հեռախոսները պարզապես անջատված են: Նույնպիսի պատկեր է դիտվում նաև սոցիալական ցանցերում: Սոցիալական ցանցերի անգամ սովորաբար ակտիվ օգտատերերն իրենց համար Լռության օր են հայտարարել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլորն ինչ-որ բանի են սպասում, և ոչ ոք չի ուզում խոսել որևէ բան, ինչի մասին հետո կարող է զղջալ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |