Սերբիայում չկարողացան նախագահ ընտրել

Սերբիայում չկարողացան նախագահ ընտրել

PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահի ընտրություններում տեղի կունենա երկրորդ փուլ, որին կմասնակցի նախկին նախագահ Բորիս Թադիչն ու ընդդիմադիր Տոմիսլավ Նիկոլիչը:

Ըստ ընտրողների հարցումների, Թադիչը հավաքում է 26,7 տոկոս, իսկ Նիկոլիչը՝ 25,5 տոկոս:

Մինչդեռ խորհրդարանական ընտրություններում Նիկոլիչի Սերբիայի պրոգրեսիվ կուսակցությունը հավաքում է ձայների մեծամասնությունը, ըստ էքզիտ-փոլերի: Նրա օգտին ձայն է տվել ընտրողների 24,7 տոկոսը, այն դեպքաում երբ Թադիչի Դեմոկրատական կուկսակցությունը հավաքում է մոտ 23,2 տոկոս: Ինչպես նշում են քաղաքական վերլուծաբանները, խզումը քաղաքական ուժերի միջև այնքան մեծ չէր, որքան ակնկալվում էր, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---