Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը փորձնական հավատարմագրում է անցնում![]() 7 մայիսի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ փորձնական հավատարմագրում է անցնում Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը: Որակի արտաքին գնահատման`հավատարմագրման նպատակով մայիսի 3-ին մեկնարկել է փորձագիտական այցը: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից հայտնում են, որ համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը ՈԱԱԿ-ին է ներկայացրել ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի: ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում փորձագետները ուսումնասիրել են ինքնավերլուծությունը, կազմել գործողությունների պլան, դուրս են բերել մի շարք հարցեր, որով առաջնորդվելու են այցի ընթացքում: Հնգօրյա այցի ընթացքում փորձագետները կհանդիպեն դասախոսների, ուսանողների, քոլեջի վարչական անձնակազմի, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի հետ, կդիտարկեն առկա ռեսուրսները, կուսմնասիրեն փաստաթղթերը` ձեռք բերելու տեղեկություններ հաստատության գործունեության վերաբերյալ և պարզելու ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը: Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները և կներկայացնեն նախնական զեկույց քոլեջի հետագա բարելավման մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |