Մատեուշ Պիսկորսկի. ԱԺ ընտրությունների թափանցիկությունը համապատասխան մարմինների բարեխղճության արդյունքն է 7 մայիսի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թափանցիկությունն այն հանգամանքի արդյունքն են, որ պատասխանատու մարմինները ստիպված չեն ինչ-որ բան թաքցնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է լեհ դիտորդ Մատեուշ Պիսկորսկին: Նա օրինակ է բերել ընտրատեղամասերում տեղակայված դիտորդական տեսախցիկները: Միաժամանակ Պիսկորսկին հավելել է, որ ԱՊՀ երկրների թվում Հայաստանն ամենազարգացած կուսակցական համակարգն ունի և ընտրակարգը համապատասխանում է Կենտրոնական Եվրոպայի երկրներին: Դիտորդը նաև առանձնացրել է քաղաքացիների ակտիվությունը, որոնք եկել են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, իսկ «դա արդեն իսկ վկայում է երկրում ժողովրդավարության մասին»: Իր հերթին դիտորդ Բարուխ Բեն Ներիան Իսրայելից հավելեց, որ «խորհրդարանական ընտրությունները Հայաստանում շատ հաջող էին»: Նա նաև նշեց ընտրողների ակտիվությունը, հայտնելով, որ երեկոյան ժամը 5-ին այն տեղամասերում, որտեղ եղել են դիտորդները, արդեն քվեարկել էր ընտրողների 60 տոկոսը: Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES դիտորդական առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներն, ԱՄՆ-ն ու Իսրայելը: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |