Մայիսի 7-ի ժամը 6.00-ի դրությամբ ոստիկանությունում ընտրախախտումների մասին ստացվել է 129 տեղեկություն

Մայիսի 7-ի ժամը 6.00-ի դրությամբ ոստիկանությունում ընտրախախտումների մասին ստացվել է 129 տեղեկություն

PanARMENIAN.Net - 2012 թ. մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 6.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի,ընտրակաշառքի, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանությունից հայտնում են, որ գործող «Թեժ գծով» ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր` 59, ինտերնետային կայքերից` 41,դիտորդներից`2 տեղեկություն:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ,նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել և ԶԼՄ-ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում: Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
---