Հրանտ Մելքումյանը գլխավորում է “Բոսնա-2012”-ի մրցաշարային աղյուսակը

Հրանտ Մելքումյանը գլխավորում է “Բոսնա-2012”-ի  մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Սարաևոյում շարունակվում է “Բոսնա-2012” 42-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

Երեք տուրից հետո հայ շախմատիստը վաստակել է երեք միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Ալեքսանդր Կովաչևիչը (Սերբիա) և ընթանում է երկրորդ հորիզոնականում:

4-րդ տուրում Մելքումյանի մրցակիցը կլինի հենց Կովաչևիչը:

2011 թվականին այսմրցաշարում հայ շախմատիստը զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող էր դարձել Բաադուր Ջոբավան (Վրաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---