Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անմեղ է ճանաչել բոլոր 16 ակումբներին![]() 7 մայիսի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անմեղ է ճանաչել բոլոր 16 ակումբներին, այդ թվում «Ֆեներբախչեին», որին կասկածում էին պայմանագրային խաղերի կազմակերպման մեջ, սակայն որակազրկել է երկու խաղացողի մինչև երեք տարի ժամկետով և կարգապահական տույժ է սահմանել 8 ֆուտբոլիստների և թիմերի պաշտոնյաների համար: Ֆեդերացիան հայտարարել է, որ պատժելու «պատճառ չկա» 16 ակումբներից և ոչ մեկին: TFF որոշումը կարող է ազդել դատավարության ընթացքի վրա, քանի որ պաշտոնյաների ցուցմունքները դատավարության կարևոր մաս էին կազմում, հայտնում է rsport.ru.-ն: Անցյալ տարի Թուրքիայում բարձր աղմուկ բարձրացավ մոտ 20 պայմանագրային խաղերի կազմակերպման կապակցությամբ: Արդյունքում Ստամբուլի «Ֆեներբախչեն» հեռացվեց Չեմպիոնների լիգայից, մոտ 100 ֆուտբոլիստներ ու պաշտոնյաներ, այդ թվում «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմը, ձերբակալվեցին: Սկանդալի արդյունքում պաշտոնանկ արվեց ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |