Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնում իր հաղթանակի համար

Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնում իր հաղթանակի համար

PanARMENIAN.Net - Նոր Նորքի 2-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ըստ նախնական տվյալների հաղթանակ տարած ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում այսօր շնորհակալություն է հայտնել նույն ընտրատեղամասում առաջադրված Վլադիմիր Կարապետյանին արժանի քաղաքական մրցակցության համար։

«Նախնական տվյալներով ես հավաքել եմ 20 000 քվե և համոզիչ հաղթանակ տարել ընտրություններում»,–գրել է Ֆարմանյանը` նշելով, որ շնորհակալ է նաև բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են ընտրությունների գործընթացում.

ՀՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ինչպես և խոստացել էր, կընդունի մրցակից Կարապետյանի հրավերը և մայիսի 19-ին միասին կդիտեն չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Չելսի»-«Բավարիա» հանդիպումը։

Նոր Նորքի 2 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրունզ Վարդանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց, որ նախնական տվյալների համաձայն` Սամվել Ֆարմանյանը հավաքել է 19989 ձայն, իսկ Վլադիմիր Կարապետյանը` 13198 ձայն, անվավեր է ճանաչվել 3457 քվեաթերթիկ։

 Ուշագրավ
---