ԱՊՀ դիտորդների գնահատականը. ԱԺ ընտրություններն Հայաստանում ազատ էին, բաց ու մրցունակ

ԱՊՀ դիտորդների գնահատականը. ԱԺ ընտրություններն Հայաստանում ազատ էին, բաց ու մրցունակ

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարում է «ազատ, բաց և մրցունակ, համապատասխանող երկրի ընտրական օրենսդրությանը, համաժողովրդավարական նորմերին ու ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացման վրա»: Նման գնահատական է տվել առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը:

Ըստ նրա, մոնիտորինգի նպատակով առաքելությունն այցելել է 978 տեղամաս, ինչպես նաև մասնակցել է քվեների հաշվարկին ու արդյունքների ամփոփմանը: Վլադիմիր Գարկունը կարևորել է ընտրատեղամասերում բազմաթիվ տեղական և միջազգային դիտորդների ներկայությունը, ինչպես նաև բողոքների դիտարկման համար Գլխավոր դատախազությանը կից աշխատանքային խմբի աշխատանքը:

Ավելին, ինչպես նշել է դիտորդը, ԱՊՀ առաքելությունը, որը հրավիրվել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, ուշադիր հետևել է նախընտրական շրջանին ու քարոզարշավին: «Բոլոր քաղաքական կուսակցությունների համար ստեղծվել էին անհրաժեշտ պայմաններն ու գործիքները, որից նրանք առավելագույնս օգտվեցին»,-ասել է Գարկունը՝ նշելով, որ այդ շրջանում խախատումներ չեն արձանագրվել:

Անդրադառնալով ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներին` Վլադիմիր Գարկունը նշել է, որ դրանք առանձին, տեխնիկական դեպքեր էին, որոնք զանգվածային բնույթ չեն կրել, ուստի չէին կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա: Նա նշեց դրոշմակնիքների հետ կապված խնդիրները որոշ տեղամասերում, որը ժամանակից շուտ էր անհետանում, մեկ ընտրատուփի չկնքված լինելը 4/14 ընտրատեղամասում, կուտակումները:

 Ուշագրավ
---