Կոալիցիայի ստեղծումը ՀՀԿ-ի կողմից բարի կամքի դրսևորում կլինի, ասում է Ալեքսանդր Մարկարովը![]() 7 մայիսի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայի ստեղծումը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից բարի կամքի դրսևորում կլինի, և ոչ ավելին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, նախնական տվյալներով երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն հավաքել է ձայների 44,05 տոկոսը, ինչպես նաև մոտ 30 տեղ ստացավ մեծամասնական կարգով, որի արդյունքում նա ունի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն: Այսինքն, քաղաքագետի խոսքով, ՀՀԿ-ն արդեն կարիք չունի կոալիցիայի: Մարկարովի կարծիքով, ընտրությունների հիմնական ինտրիգը Հայ ազգային կոնգրեսի կողմից 7 տոկոսանոց շեմի հաղթահարումն էր: Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից միասնական շտաբի ստեղծմանը, ապա Մարկարովը կասկածի տակ է դնում դրա կայունությունը, որովհետև նրանց միջև կլինեն տարաձայնություններ: Նա նաև դժվարացավ ասել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմա իշխանամետ, թե ոչ: Ըստ ստացած տվյալների, մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 645 402 (44,05 %) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 443 179 (30,25 %) «Ժառանգություն»` 84 497 (5,77 %) Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 103 825 (7,09 %) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 83 824 (5,72 %) «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 80 411 (5,49 %) Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 402 (0,37 %) Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 510 (1,06 %) «Միավորված հայեր» կուսակցություն` 2 993 (0,20 %): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |