ԲՀԿ-ի համար ռիսկային է լինել ընդդիմադիր, գտնում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը![]() 7 մայիսի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային հետազոտական հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը կասկածի տակ է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր կեցվածքը: Նրա խոսքով, դա կարող էր նախապես գրված սցենար լինել: Այն ընտրատեղամասերում, որտեղ առաջադրված են եղել կուսակցության թեկնածուներ, հիմնականում հաղթել են ընտրություններում: Քաղաքագետի կարծիքով, ԲՀԿ-ի համար ռիսկային է լինել ընդդիմադիր, քանի որ դրա ղեկավարն ունի հսկայական բիզնես, և մեր երկրում գործարարների կողմից հարաբերությունների խզումը իշխանության հետ լավ ավարտ չի ունենում: Վարդանյանը նկատեց նաև, որ հասարակությունը ԲՀԿ-ին չի ընդունի որպես ընդդիմություն: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի կուսակցության շարքերն անցնելու փաստին, ապա քաղաքագետի կարծիքով կուսակցությանն անհրաժեշտ էր հասարակության կողմից ծանոթ և հարգված մեկը, ով կարող էր ընդդիմադիր հայտարարություններ անել: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարն ունի անձնական մղումներ, նա ցանկանում է դաշտը դեմոկրատացնել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |