Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ![]() 7 մայիսի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նշելով ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, բոլոր ոլորտներում ստեղծված միջպետական փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը և բարձր մակարդակի պայմանավորվածությունների հետևողական իրականացումը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հենց այսպիսի բնույթի հայ-ռուսական փոխգործակցության ձևավորման գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Վլադիմիր Պուտինի մշտական ջանքերն էլ ավելի են ամրապնդել մեր ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել փոխադարձ աջակցության հունով հարցերի դրական լուծման փորձը: «Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ-ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահալից անձնական երկխոսությունը հետագայում ևս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն և բարգավաճում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |