ԱԺ ընտրություններին մասնակցել է 1.574.430 մարդ, անվավեր է ճանաչվել 53.812 քվեաթերթիկ![]() 7 մայիսի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ 2012 ընտրությունների հաջորդ 24 ժամվա ընթացքում ԿԸՀ-ն, համաձայն օրենքի, արդեն հրապարակել է տվյալներ Հայաստանի բոլոր 1982 ընտրատեղամասերի համամասնական քվեարկության թվային արդյունքների վերաբերյալ: ԿԸՀ-ի տեղեկությունների արձանագրման համար այսօր հրավիրված նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նիստում ԿԸՀ խորհուրդը արձանագրություն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ, որը հաստատվեց խորհրդի բոլոր անդամների ստորագրություններով: Ըստ արձանագրության` նախատեսված 2.524.960 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1.574.430 մարդ, անվավեր է ճանաչվել 53.812 քվեաթերթիկ: Ըստ նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %) «Ժառանգություն»` 87 095 (5,79 %) Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %) «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %) Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %) Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %) «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %) ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |