ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ31 մայիսի 2004 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեն ավելի շատ զբաղված է քարոզչական աշխատանքով, քան որոնումներով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների եւ ռազմագերիների որոնման Միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) համանախագահներ Բերնհարդ Կլազենը եւ Սվետլանա Գաննուշկինան: Նրանք ընդգծել են, որ անթույլատրելի է քաղաքականացնել մարդասիրական խնդիրները: Աշոտ Ղուլյանն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասցեին ուղղված շինծու մեղադրանքները խանգարում են որոնման աշխատանքներին` ստեղծելով անվստահության մթնոլորտ: Նախարարը կարծիք է հայտնել, որ ՄԱԽ-ի հստակ արտահայտած դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ կարող է շտկել իրավիճակը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ |