Եվրոպայի օրը Երևանում այս տարի կնշվի մայիսի 12-ին

Եվրոպայի օրը Երևանում այս տարի կնշվի մայիսի 12-ին

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին, ժամը 16:00-ից սկսած Երևանի Հյուսիսային պողոտայում նշվելու է Եվրոպայի օրը: Այն բացելու է տեղեկատվական ցուցահանդեսը, ինչպես նաև լինելու են եվրոպական ավանդական երաժշտություն և պարեր, խաղեր և մրցույթներ:

Ելույթ կունենա LZA Promini լեհական պարային համույթը, բոլոր ցանկացողները կսովորեն լեհական ազգագրական պարեր, կանցկացվեն ԵՄ երկրների լեզուներով զրույցներ և այլն:

Ժամը 20:00-ից սկսած սպասվում է Ֆոլք համերգ և DJ երեկույթ: Ավանդույթի համաձայն, եվրոպայի օրվա գալա համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում` Հայաստանի պետասկան ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Անցած տարի Եվրոպայի օրը Երևանում նշվել է մայիսի 21-ին` Սիրահարների այգում:

Եվրոպայի օրը նշվում է եվրոպական երկրներում 1985թ.-ից, երբ Միլանի գագաթաժողովում ԵՄ ղեկավարներն առաջարկեցին մայիսի 9-ը տոնել որպես Եվրոպայի օր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---