Հարավկովկասյան երկաթուղին ընդլայնում է համագործակցությունը հայկական ընկերությունների հետ![]() 7 մայիսի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է հայրենական արտադրության խթանման իր քաղաքականության իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական ընկերությունների հետ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Նման շահավետ համատեղ աշխատանքի արդյունք է հանդիսանում «Մոբիլ-Թիվի» ՍՊԸ-ի աշխատանքը, որը գծի մակերեսային կառույցի ռետինետեխնիկական նյութեր է մատակարարում երկաթուղու կարիքների համար: ՀԿԵ-ն սկսել է աշխատանքը «Մոբիլ-Թիվի» ընկերության հետ 2010 թվականին, և այդ ընթացքում արտադրանքը մատակարարվում է ստույգ ժամկետներում: Իսկ 2012 թվականին ընկերությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության համապատասխանության հավաստագիրը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն մշտապես աջակցում է Հայաստանի տնտեսության զարգացման գործին՝ խթանելով հայկական ընկերությունների աշխատանքը: Մասնավորապես, արտադրանքի և ծառայութունների գնման ժամանակ երկաթուղին առավելություն է տալիս տեղի ընկերություններին: ՀԿԵ-ի գնման ծավալները 2011 թվականին գերազանցեցին 2 մլրդ. դրամ, իսկ 2012 թվականին այս ցուցանիշը արդեն կգերազանցի 4 մլրդ. դրամ: Երկաթուղու աստիճանաբար զարգացման շնորհիվ աճում է նաև ՀԿԵ-ի գործընկերներ ընկերությունների աշխատակիցների թիվը: Օրինակ, վերջին 3 տարիների ընթացքում հանրապետությունում ստեղծվել է մոտ 2 հազ. նոր աշխատատեղ: Բացի այդ ՀԿԵ-ն իրականացնում է փոքր և միջին բիզնեսին աջակցության ծրագիրը՝ հեշտացնելով նման ընկերությունների համար մուտքը միջազգային շուկաներ և տրամադրելով փոխադրումների ծառայությունները բավականին մրցունակ սակագներով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |