Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

Յունիբանկի  «Մաշտոց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

PanARMENIAN.Net - Յունիբանկի նորաբաց «Մաշտոց» մասնաճյուղը 2012թ.-ի մայիսի 7-ից սկսել է հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղը գտնվում է ք.Երևան, Մաշտոցի պող 22/2 հասցեում:Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 17:00:

«Մաշտոց» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Գրավիչ պայմաններով տրամադրվող ծառայությունների լայն տեսականին և մասնաճյուղի ժամանակակից ձևավորումը հաճախորդների համար կապահովեն հարմարավետ և որակյալ սպասարկում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքերից մեկը: Այսօր բանկն ունի 41 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---