Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես կստանձնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը մայիսի 15-ին

Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես կստանձնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը մայիսի 15-ին

PanARMENIAN.Net - Գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիից նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին իշխանությունը փոխանցելու արարողությունը կկայանա Ֆրանսիայում մայիսի 15-ին, երկուշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը:

Գործակալության տվյալներով, արարողության անցկացման ամսաթվի շուրջ հեռախոսազրույցների ընթացքում պայմանավորվածության են հանգել Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Քսավյե Մուսկան և Օլանդի նախընտրական քարոզարշավի տնօրեն Պյեր Մոսկովիչին:

Օլանդը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 51,62 տոկոսը, որոնք տեղի են ունեցել մայիսի 6-ին: Սարկոզին հավաքել է ձայների 48,38 տոկոսը: Ընտրողների մասնակցությունն ընտրություններին կազմել է 80,34 տոկոս:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---