Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Արցախ

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Արցախ

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին և Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին:

Մայր Աթոռից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետի շքախմբի մեջ են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---