Դոնի Ռոստովում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Մարտիրոս Սարյանի մահվան 40-ամյակին![]() 7 մայիսի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված անվանի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի մահվան 40-ամյակին: Նրա հուշարձանի մոտ հավաքվել են Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչներ, տարբեր ՀԿ-ների ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, այդ թվում՝ «Սուրբ Խաչ» երիտասարդական կազմակերպության, հոգևորականության ներկայացուցիչներ, դպրոցականներ: Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Թադեոսը և Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Պողոսը հիշատակի աղոթք են ընթերցել, որից հետո ծաղիկներ են դրել նկարչի հուշարձանին: Միջոցառումը շարունակվել է Ռուս-հայկական բարեկամության թանգարանում, ուր ուղորդվել են հավաքվածները: Այստեղ ներկաները ծանոթացել են հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի ստեղծագործության հետ, ում աշխատանքներով հիացել է Մարտիրոս Սարյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |