Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է բացել արխիվները, ինչը նշանակում է` այնտեղ քիչ բան է մնացել![]() 7 մայիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Անկարան պատրաստ է բացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Սլովենիայում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ գտնվում է պաշտոնական այցով, երկուշաբթի հաղորդել է TRT Haber-ը: «Մենք պատրաստ ենք բացել մեր արխիվները` 1915թ դեպքերը հետաքննելու համար: Ներկայումս մեր արխիվներում կա ավելի քան 1500 փաստաթուղթ»,-ընդգծել է Էրդողանը: Ընդ որում, թուրք վարչապետը հայտարարել է` տեղեկություններն այն մասին, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի դառնա ԵՄ անդամ, «լիովին անհիմն են»: ԵՄ բազմաթիվ անդամ պետություններ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր են համարում` ԵՄ-ին անդամակցելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |