ԵՄ դիտորդները խորհուրդ են տալիս իշխանություններին մինչև նախագահական ընտրություններն ուղղել բոլոր թերությունները 7 մայիսի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հայտնաբերված թերությունները չէին կարող զգալի ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Նման հայտարարությամբ մայիսի 7-ին Երևանում մամլո ասուլիսում հանդես են եկել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի առաքելությունների ղեկավարները: «Հայաստանում ընտրությունները մրցակցային էին և հիմնականում խաղաղ, չնայած թերություններին, որոնք խաթարել են վստահությունը գործընթացի հանդեպ»,- ասվում է դիտորդների հայտարարությունում: Հայտարարության համաձայն, Հայատանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որն ապահովում է «կայուն իրավական հիմք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»: Սակայն, դիտորդների խոսքով, շահագրգիռ մարմինները հաշվի չեն առել այն միջոցի կողմերը, որով դիտարկվել են ներկայացված բողոքները, և դա խաթարել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքների հիմքերը: Ինչպես նշել է ԵԱՀԿ ԵԽԽՎ առաքելության ներկայացուցիչ Ֆրանսուա Հավյեր դ’Դոննեան, նկատված թերությունները պետք է ուղղվեն: Դրանց շարքում դիտորդն առանձնացրել է որոշ կուսակցությունների վստահված անձնանց միջամտությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքին, ինչը խնդիրներ է ստեղծել ընտրողների համար, ինչպես նաև որոշ ընտրատեղամասերում ընտրողների վրա ճնշման դեպքերը: Իր հերթին ԵԱՀԿ ՄԻԺԻԲ դիտորդների առաքելության ղեկավար Ռադմիլա Շեքերինսկայան նշել է, որ «չկան այնպիսի մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է ազդել ընտրությունների ընթացքում այդ թերությունների և խախտումների վրա»: ԵԽԽՎ դիտորդների առաքելության ղեկավար բարոնուհի Նիքոլսոնը նշել է ընտրողների ներկայության բարձր տոկոսը՝ ավելի քան 60 տոկոս, ինչպես նաև կոչ արել իշխանություններին մինչև հաջորդ ընտրություններն ուղղել բացահատված թերությունները: Հայաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի փետրվարին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |