Հանրապետության հրապարակի միջադեպից հետո 124 մարդ ստացել է անվճար հոգեբանական օժանդակություն![]() 7 մայիսի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ աշխատանքի արդյունքում անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել Հանրապետության հրապարակում բոլոր կարիք ունեցողներին, որոնց թիվը մայիսի 7-ի դրությամբ կազմել է 124: Նախարարությունից հայտնում են, որ հոգեբանական օգնությունն ընդգրկված չէ պետական պատվերի շրջանակներում, սակայն տուժածներին այն ցուցաբերվում է անվճար: «Ինթրա» կենտրոնի կողմից պատրաստակամություն է հայտնվել ստացիոնարից դուրս գրվելուց հետո էլ մայիսի 4-ի միջադեպից տուժածներին անվճար հոգեբանական խորհրդատվություն ապահովելու հարցում: Մայիսի 7-ի ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 75 քաղաքացի, որից 15-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Դուրսգրումները շարունակվում են: Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են գազով փուչիկները: Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |