«ՏաԹևեր» ճոպանուղուին հունիսի 1-ից կաշխատի ամառային ռեժիմով![]() ![]() PanARMENIAN.Net - Գինեսի ռեկորդակիր «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից ճոպանուղու շահագործումն իրականացվելու է ամառային ռեժիմով, այն է՝ 10:00–18:00 ժամային գրաֆիկով, և կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնելու շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի (պրոֆիլակտիկ) օրվանից: ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղևորափոխադրումներ է իրականացնում՝ ըստ սահմանված 10:00–18:00 ժամային գրաֆիկի: «ՏաԹևեր» ճոպանուղին, որի կառուցման համար ներդրվել է մոտ 21,5 մլն ԱՄՆ դոլար, առայսօր շահագործվում է բացառապես նվիրատվությունների միջոցով: Ճոպանուղու տոմսերի վաճառքից առաջացած գումարները ծառայում են ճոպանուղու շահագործմանը, տեխսպասարկմանը, անձնակազմի ընդլայնմանը, տեղում բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը: Վերոնշյալ ուղղություններով կատարված ներդրումների ընդհանուր գումարը 2010թ. հոկտեմբերից մինչև օրս կազմել է ավելի քան 2,8 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով ճոպանուղու շահագործման ծախսերի աճը՝ ճոպանուղին շահագործող «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» ՓԲԸ-ն որոշում է կայացրել հունիսի 1-ից սահմանել հետևյալ գնացուցակը. • Միակողմանի տոմս՝ 3000 դրամ, • Երկկողմանի տոմս՝ 4000 դրամ, • Ուղևորությունը հարակից համայնքների բնակիչների համար՝ երկկողմանի տոմս՝ 1000 դրամ, միակողմանի տոմս՝ 500 դրամ: «Տոմսերի գների բարձրացման որոշումը դժվարությամբ է կայացվել, սակայն այն որոշակիորեն թեթևացնելու է ճոպանուղու շահագործման աճող ծախսերը: 2011թ. Տոմսերի վաճառքից ստացված գումարները միայն մասամբ են ծածկել ճոպանուղու տեխսպասարկման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը: 2010 թ. հոկտեմբերի 16-ից մինչև այսօր ճոպանուղին Տաթև և Հալիձոր համայնքների բնակիչներին, ինչպես խոստացել էր, տեղափոխել է անվճար: Նշենք նաև, որ աշխարհում ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, հանրային շահագործումից ի վեր սպասարկել է շուրջ 80000 ուղևորի, որի զգալի մասն արտասահմանցի զբոսաշրջիկներ են: Հալիձորի և Տաթևի հարակից համայնքների բնակիչների համար ճոպանուղին ստեղծել է ավելի քան 55 աշխատատեղ: Առաջիկայում աշխատատեղերի քանակը կավելանա` պայմանավորված պլանավորված ծրագրերի իրականացմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |