ԱԺ ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 204 ահազանգ![]() 7 մայիսի 2012 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գործել է շուրջօրյա: Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից` ընտրական իրավունքների իրացման վերաբերյալ Պաշտպանը ստացել է 310 ահազանգ: Նախընտրական քարոզչության ընթացքում ստացվել է 106 ահազանգ. 64` Երևանից, 42` մարզերից: Ընտրության օրը ստացվել է 204 ահազանգ. 114` Երևանից, 90` մարզերից: Ստացված ահազանգերով Պաշտպանի արագ արձագանքման խմբերը 119 դեպքերում տեղում տրամադրել են իրավական աջակցություն: Պաշտպանի մարզային գրասենյակների ընտրական իրավունքների հետ կապված աշխատանքի վիճակագրությունը հետևյալն է. Գյումրիի գրասենյակ՝ 22 ահազանգ, 15 արագ արձագանքում: Վանաձորի գրասենյակ՝ 28 ահազանգ, 25 արագ արձագանքում: Գավառի գրասենյակ՝ 13 ահազանգ, 13 արագ արձագանքում: Իջևանի գրասենյակ՝ 15 ահազանգ, 11 արագ արձագանքում: Եղեգնաձորի գրասենյակ՝ 7 ահազանգ, 5 արագ արձագանքում: Կապանի գրասենյակ՝ 5 ահազանգ, 3 արագ արձագանքում: Ստացված ահազանգերի, դիմումների և զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Պաշտպանի կողմից հարուցվել է 78 վարույթ: Վարույթ ընդունված գործերից երեքն ավարտվել են, մնացածը դեռ ուսումնասիրվում են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |