Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.«Հարգելի Տիգրան Սուրենի, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ պետությունների քաղաքացիների համար այս առանձնահատուկ օրը մենք խորը երախտագիտությամբ և հարգանքով ենք հիշում ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների սխրագործությունը և թիկունքում մարտնչողների տոկունությունն ու արիությունը:

Համոզված եմ, որ պատերազմի տարիների փորձությունն անցած Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ապագայում ևս կամրապնդվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, հանուն Անդրկովկասում կայունության ու անվտանգության:

Օգտվելով առիթից` կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ կառուցողական աշխատանքի համար, մաղթել նորանորհաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---