Հայ մարզիկները արդեն նվաճել են 21 օլիմպիական ուղեգիր![]() 7 մայիսի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների ցանկը: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկված է վարկանիշային միավոր ձեռք բերած 22 մարզիկի անուն: Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դավթյանը (60 կգ) իր վաստակած միավորների քանակով զբաղեցրել է 10 – րդ հորիզոնականը , իսկ Արմեն Նազարյանը (66 կգ )` 16 – րդ տեղում է: Հայաստանի օլիմպիականների թիվը արդեն հասել է 21-ի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Յուրաքանչյուր քաշային կարգում մեկական սպիտակ քարտ է հատկացվում օլիմպիական խաղերի կազմակերպիչ երկրին և 9 –ը քարտ` ձյուդոյում նոր զարգացող երկրների ֆեդերացիաներին : Մայիսի վերջին տասնօրյակում միջազգային օլիմպիական կոմիտեն կհաստատի մասնակիցների վերջնական կազմը: ՀՀ ձյուդոյի հավաքականը վերականգնողական – առողջարարական հավաք է անցկացնում Ջերմուկում: Այնուհոտեև թիմը կմեկնի Անթալիա, ուր Լոնդոնի խաղեր մեկնող եվրոպական երկրների ձյուդոիստների հետ կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի: Դրանից հետո նրանք կմասնակցեն միջազգային մրցաշարի Չեխիայում, որին կհաջորդի վերջին հավաքը Երևանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |