Մինչև մայիսի 6-ը ՀՀ դատարաններում ստացվել է 37 հայցադիմում

Մինչև մայիսի 6-ը ՀՀ դատարաններում ստացվել է 37 հայցադիմում

PanARMENIAN.Net - ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հակիրճ տեղեկատվություն է տրամադրել ՀՀ դատարաններում 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ստացված հայցադիմումների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման, ինչպես նաև ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ ՀՀ դատարաններում ստացվել է 37 հայցադիմում։ Ընդ որում, հիշյալ հայցադիմումներից ՀՀ վարչական դատարանում 06.05.2012 թվականի ժամը 20։00-ի դրությամբ մուտքագրվել է 17 հայցադիմում, որոնցից 8-ի ընդունումը մերժվել է, 3-ը վերադարձվել են, իսկ մնացած 6-ն ընդունվել են որպես վարույթ, որոնցով կայացվել են համապատասխան դատական ակտեր։

Մնացած 20 հայցադիմումները ստացել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները։

 Ուշագրավ
---