ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱ, ԱՊԱ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ 1 հունիսի 2004 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան Եվրամիության անդամ դառնա, ապա ոչ ոք այլեւս չի կարող նրան պարտադրել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը կամ կատարել հայամետ որեւԷ քայլ: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, նման կարծիք է հայտնել ֆրանսիացի պատմաբան, միջազգային հարաբերությունների եւ մահմեդականության մասնագետ Ալեքսանդր Բենվալը: Իր «Թուրքիան Եվրոպայում` Տրոյայի մահմեդականը» գրքում նա ներկայացնում է ԵՄ-ը Թուրքիայի անդամակցության դեմ գոյություն ունեցող փաստարկներ, որոնցից առաջնայինը Հայոց ցեղասպանության ուրացումն Է: «Ես սկզբունքայնորեն մեծ կարեւորություն եմ տալիս «հայկական հարցին», քանզի կարծում եմ, որ եթե Եվրոպան ղեկավարվում Է բարոյականության եւ մարդու իրավունքների սկզբունքներով, ապա «հայկական հարցը» պիտի դառնա կենտրոնական մի խնդիր»,- նշել Է պատմաբանը: Ընդսմին նա հարց է տալիս` արդյոք Եվրոպան կընդունե՞ր իր գրկում Գերմանիային, եթե վերջինս չընդուներ իր նացիստական անցյալը: Ալեքսանդր բենվալի կարծիքով` եթե Թուքիան ցանկանում Է Եվրոպայի մասը կազմել, ապա պիտի անի այն, ինչ իր ժամանակին արեց Գերմանիան: Մինչդեռ, նրա խոսքերով, Անկարան ոչ միայն շարունակում Է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, այլեւ հուշարձան Է կանգնեցրել «իբր թե հայերի կողմից կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին»: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |