Եվրո-2012 կազմակերպիչները հրապարակել են արգելված առարկաների ցուցակը![]() 8 մայիսի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Եվրո-2012 կազմակերպիչները հրապարակել են արգելված առարկաների ցուցակը, որոնք չի թույլտրվի անցկացնել մարզադաշտ, հայտնում է Լենտա.ռու-ն: Ցանկը հրապարակել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը: Ըստ փաստաթղթի, արգելված առարկաների ցանկին են վերաբերվում անձրևանոցները, շշերը, այլ ապակյա, մետաղյա կամ պլաստիկ տարա, ալկոհոլային խմիչքներ, խթանիչներ, թմրանյութեր ու հոգեմետ նյութեր, պայթուցիկներ, հրազեն ու սառը զենք: Երկրպագուները չեն կարող ներս տանել նաև պրոֆեսիոնալ ֆոտո կամ տեսախցիկներ, լազերային ցուցափայտեր: Չի թույլատրվի խաղերի տանել նաև սաղավարտներ, աստիճաններ, աթոռակներ, տուփեր, պայուսակներ, ճամպրուկներ և այլ առարկաներ, որոնց չափերը գերազանցում են 25 սմ х 25 սմ х 25 սմ պարամետրերը: Արգելքները վերաբերում են նաև բարձրախոսներին, մեխանիկական կամ էլեկտրոնային ակուստիկ միջոցներին, գովազդային նյութերին: Նշված ցուցակը սպառիչ չէ: Որևէ առարկա անցկացնելու արգելք կարող են սահմանել մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |