«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում 0:2 հաշվով զիջել է «Կրիլյա Սովետովին» 8 մայիսի 2012 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 43-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» 0:2 հաշվով զիջել է «Կրիլյա Սովետովին»: «Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խաղից հետո հայտարարել է,որ խաղի հաշիվը այնքան էլ արդար չէր: «Երևում է «Կրիլյա Սովետովը» մեր թիմը չէ, քանի որ երկու անգամ պարտվել ենք նրանց, երկու անգամ` ոչ ոքի խաղացել: Կարծում եմ` հաշիվն արդար չէր. մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Լավ էինք խաղում, վտանգավոր պահեր էինք ստեղծում, սակայն գոլ չունեցանք: «Կրիլյան» երեք գոլային պահ ունեցավ, որոնցից երկուսն օգտագործեց: Սա ֆուտբոլ է և պետք է գոլ խփել, եթե ուզում ես հաղթել»,-Մուսլինի խոսքը հաղորդում է sports.ru-ն: Նա ընդգծել է, որ իր խաղացողները լավ խաղաշրջան են անցկացրել. «Զբաղեցրել ենք 9-րդ հորիզոնականը. դա մեր նպատակն էր: Շնորհակալություն երկրպագուներին և տղաներին»: 43-րդ տուրից հետո «Կրասնոդարը» ունի 60 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |