Հրանտ Մելքումյանը «Բոսնա 2012-ի» 4-րդ տուրում հաղթանակ է տարել Ալեքսանդր Կովաշևիչի նկատմամբ

Հրանտ Մելքումյանը «Բոսնա 2012-ի» 4-րդ տուրում հաղթանակ է տարել Ալեքսանդր Կովաշևիչի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող հանդես գալ Սարաևոյում ընթացող «Բոսնա 2012» 42-րդ Միջազգային մրցաշարին:

4-րդ տուրում Մելքումյանը 4-րդ հաղթանակն է տարել: Այս անգամ նա ուժեղ է գտնվել Ալեքսանդր Կովաշևիչից (Սերբիա): Հայ շախմատիստը 4 միավորով շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը:

5-րդ տուրում նրա մրցակիցն է լինելու Զդենկո Կոզուլը (Խորվաթիա), ով 3 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

2011թ-ին հայ շախմատիստը այս մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հաղթող էր դարձել Բաադուր Ջոբավանը (Վրաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---