Ահաբեկիչ Բրեյվիկի զոհ դարձած վրացուհու հայրը կպահանջի դատել մարդասպանին Եվրոպական դատարանում

Ահաբեկիչ Բրեյվիկի զոհ դարձած վրացուհու հայրը կպահանջի դատել մարդասպանին Եվրոպական դատարանում

PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործողությունների արդյունքում սպանված վրացույի Տամտա Լիպարտելիանիի հայրը՝ Ավթանդիլ Լիպարտելիանին Բրյեվիկի դատավարությանը մասնակցելու նպատակով կմեկնի Նորվեգիա ցուցմունք տալու համար:

Ինչպես Նորվեգիա մեկնելուց առաջ հայտարարել է Լիպարտելիանին, նա մտադիր է մի շարք հարցեր առաջադրել դատարանին, սակայն դա կախված կլինի նրանից, թե որտեղ կանցնի դատը: Մասնավորապես, նա կպահանջի, որ Բրեյվիկին դատեն Եվրոպական դատարանում, որպեսզի նա ցմահ բանտարկության դատապարտվի:

Բրեյվիկի գործով դատավարությունը, որը մեղադրվում է մի շարք ահաբեկչությունների և 77 մարդու սպանության մեջ, կվերսկսվի մայիսի 10-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---