Ստեփանակերտում ծաղկեպսակներ են դրվել ազատամարտիկների եղբայրական գերեզմանի մոտ

Ստեփանակերտում ծաղկեպսակներ են դրվել ազատամարտիկների եղբայրական գերեզմանի մոտ

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին ժամը 11:00 Ստեփանակերտում ԼՂՀ ղեկավարներն ու բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակներ են դրել ազատամարտիկների եղբայրական գերեզմանին:

Արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, սրբազան Պարգև Մարտիրոսյանը, արտասահմանցի հյուրեր: Շուշի մեկնելու ճանապարհին Հայաստանի և Արցախի նախագահները, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք կանգ են առել Շուշիի մատույցներում տեղադրված տանկ-հուշարձանի մոտ, որն առաջինն է մտել քաղաք:

Կարատեի մարզական դպրոցի սաները ներկայացրեցին մարզական շոու:

1992թ. մայիսի 8-9 իրականացվեց հայ ռազմարավեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ ազատագրվեց Շուշի քաղաքը: Գործողությունը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը: Գործողությունը ղեկավարում էր լեգենդար Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---