Յարոսլավ Կաչինսկի. ՈւԵՖԱ-ն EURO-2012-ի եզրափակիչը պետք է Կիևից Վարշավա տեղափոխի

Յարոսլավ Կաչինսկի. ՈւԵՖԱ-ն EURO-2012-ի եզրափակիչը պետք է Կիևից Վարշավա տեղափոխի

PanARMENIAN.Net - Լեհաստանի ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին կոչ է արել ՈւԵՖԱ-ին EURO-2012-ի եզրափակիչը Կիևից Վարշավա տեղափոխել, հաղորդում է «Կոմերսանտը»:

Ավստրիայի կառավարության և ոչ մի անդամ ներկա չի գտնվի Ուկրաինայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերին` կապված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շուրջ իրավիճակի հետ:

EURO-2012-ին ներկա չի գտնվի նաև Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը, իսկ ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը կարող է խորհուրդ տաl Գերմանիայի կառավարության անդամներին բոյկոտել առաջնությունը: Գերմանական ԶԼՄ-ների տեղեկության համաձայն, տիկին Մերկելը կմեկնի EURO-2012-ին, եթե Տիմոշենկոն ազատ արձակվի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---