Մանվել Եղիազարյան. Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա 8 մայիսի 2012 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա, ինչն այսօր չկա, հայտարարել է կամավորականների «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Այդ օրը պետք է շքերթների օր լինի, համաժողովրդական, համահայկական տոն, որպեսզի մարդիկ անհամբեր սպասեն այդ օրվան»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրման նշանակությանը Արցախյան պատերազմում, ապա, ըստ Եղիազարյանի, դա «խթան հանդիսացավ մեր հաղթանակների համար»: «Կարևորն այն է, որ հակառակորդը խուճապի մեջ ընկավ, իսկ մենք ավելի վստահ դարձանք»,-նշեց նա: Լրագրողի այն հարցին, թե արդյոք այսօր հայտնի են Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցները, Եղիազարյանը հեգնանքով նշել է, որ ըստ իր տեղեկությունների, քաղաքի ազատագրմանը մասնակցել է 1500 մարդ, սակայն պարգևներ են ստացել 3000-ը: 1992թ. մայիսի 8-9 իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ ազատագրվեց Շուշի քաղաքը: Գործողությունը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը: Գործողությունը ղեկավարում էր լեգենդար Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |