Ահարոն Ադիբեկյան. Բաժանվել է 2-2,5 մլն դոլար ընտրակաշառք

Ահարոն Ադիբեկյան. Բաժանվել է 2-2,5 մլն դոլար ընտրակաշառք

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողների 2/3-ը քվեարկության է մասնակցել ազնիվ մղումներից ելնելով և միայն 1/3-ն է ընտրության գնացել որոշակի ակնկալիքներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։ Սոցիոլոգի հավաստմամբ, ընտրակաշառքներ բաժանվել են հիմանականում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից։

Համամասնական ընտրակարգով առաջադրվածների դեպքում, Ադիբեկյանի կարծիքով, կուսակցություններն այդքան շատ փող չունեն բաժանելու:

«Բաժանվել է 2-2,5 մլն դոլար ընտրակաշառք հիմնականում ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածունների կողմից»–հավելեց Ադիբեկյանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---