«Ընտրությունը քոնն է» ՀԿ. ԱԺ ընտրություններն անցել են խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում 8 մայիսի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններն անցել են խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում: Այս համոզմունք է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել «Ընտրությունը քոնն է» ՀԿ մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը` հավելելով, որ ընտրական ընթացակարգերը պահպանվել են գերազանց: «Տեղամասերի զգալի մասում ընտրողները հնարավորություն են ունեցել ազատ, առանց արհեստական խոչընդոտների արտահայտելու իրենց կամքը` քվեարկության միջոցով: Հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և դիտորդները հիմնականում ազատորեն իրականացրել են օրենքով վերապահված իրենց գործառույթները», - իր խոսքում նշեց Հասմիկ Սարգսյանը: Մասնագետը նաև նշեց, որ ՀԿ-ն ընտրության օրն արձանագրել է նախորդ ընտրությունների համեմատ որոշակի առաջընթաց. «Ընտրությունների օրվա մթնոլորտն եղել է հանգիստ և անկաշկանդ` առավելապես քաղաքակիրթ մրցապայքարի կանոնների պահպանմամբ»: «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությունը` հետևելով քաղաքական գերծընթացներին և ընտրություններին 1998-ից, արձանագրել է, որ այս ԱԺ ընտրություններն «իսկապես մեկ քայլ առաջ են»: «Եթե լինեինք 1-2 տարվա ՀԿ, կարող է և զարմանայինք, թե ինչ է կատարվում այս ընտրություններին: Բայց քանի որ մենք ունենք ենք այլ փորձ, իսկ այժմ տեսնում ենք այս ընտրությունները` հարկ ենք համարում նշել այս առաջընթացը», - նշեց Համբարձումյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |