Ահարոն Ադիբեկյանը ներողություն է խնդրել ոչ ստույգ հարցումներ անցկացրած սոցիոլոգների փոխարեն

Ահարոն Ադիբեկյանը ներողություն է խնդրել ոչ ստույգ հարցումներ անցկացրած  սոցիոլոգների փոխարեն

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` խորհրդարանական ընտրություններն անցել են շատ լավ և ժողովրդավար պայմաններում։ Այսօր` մայիսի 8–ին, լրագրողների հետ հանդիմանը սոցիոլոգն ասաց, որ դրա վառ վկայությունը միջազգային դիտորդների արձագանքներն ու գնահատականներն են։

Ադիբեկյանը ներողություն խնդրեց բոլոր այն սոցիոլոգների փոխարեն, որոնց ընտրություններից առաջ անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքերը չեն համապատասխանել ընտրության արդյունքներին։

Ադիբեկյանը քննադատեց նաև «Գելլափ ինթըրնեյշնլ» ընկերության անցկացրած էքզիթ փոլը, քանի որ վերջինս մի հարցով է անցկացնում այն, իսկ իր կազմակերպության էքզիթ փոլի հարցաշարը բաղկացած է 12 հարցից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---