ԱՕԿՍ-ի ճակատագրով մտահոգ քաղաքացիները պահանջում են հանդիպում Հասմիկ Պողոսյանի հետ 8 մայիսի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԱՕԿՍ–ի` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքի քանդման դեմ բողոքող քաղաքացիները այս պահին մշակույթի նախարարության մոտ են: Նրանք պահանջում են հանդիպում նախարարի հետ: Սակայն Հասմիկ Պողոսյանի օգնական ներկայացած ոմն Սոնա նրանց հայտնեց, որ նախարարն այս պահին տեղում չէ, իրենք էլ պատասխանում են միայն գրավոր հարցումներին: Ցուցարարները գրավոր դիմում են նախապատրաստում՝ հետևյալ բովանդակությամբ. «Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի ճակատագրով հետաքրքրված մի շարք քաղաքացիներ Ձեզ են դիմում շենքի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու պահանջով»: Նրանք նախարարից պահանջում են կազմակերպել հանրային քննարկում կամ ներկայանալ հանդիպման: Փոխնախարար Արև Սամուելյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ցուցարարներին ու լսել նրանց: Ակտիվիստներից մի քանիսն այժմ բարձրանում են նախարարություն: Շենքի քանդման աշխատանքները սկսվել են երեկվանից և ներկայումս քանդվում է այն հատվածը, որն անցյալ տարվա դեկտեմբերին օտարվել էր «Լոկալ Դիվելոփրս» ընկերության կողմից: Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությունը նախատեսում է այդտեղ հյուրանոց կառուցել: Կարո Այվազյանն ասել է, որ կառուցապատողին առաջարկվել է հատկացված տարածքում իրականացնել Լալայանց փողոցի կորցրած հատվածի վերականգնումը և Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի միջև ստեղծել հետիոտն կապ` փողոցի կառուցվածքի վերին շերտի ծածկույթը իրականացնելով ավանդական ձևով: Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ունի հանրապետական նշանակություն։ ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից առաջ: 1910 թ. Աֆրիկյանը և մի շարք այլ բարերարներ այն կառուցել էին ջրծաղիկի համաճարակից տառապող հիվանդներին այստեղ բուժելու նպատակով: 1950-ական թվերի սկզբին նախկին հիվանդանոցի շենքի ետնամասում ավելացվել է մի նոր հատված, որն էլ հիմա քանդում են։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |