Շուշիում տեղի է ունեցել քաղաքի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական համերգ

Շուշիում տեղի է ունեցել քաղաքի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական համերգ

PanARMENIAN.Net - Չնայած մայիսի 8-ի համար արդեն սովորական դարձած հորդառար անձրևին, Շուշիի բերդի մոտակա բացատում տեղի ունեցավ քաղաքի ազատագրման 20-ամյակին նվիրված հիանալի համերգ: Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք պարում և երգում էին մասնակիցների հետ, պարում էին ժողովրդական պարեր ու երգում էին հայրենասիրական երգեր: Նույն վայրում իրենց գործերն էին ցուցադրել ժողովրդական վարպետները: Տոնակատարության գագաթնակետը դարձավ Շուշիի նոր օրհներգը, որը կատարեց երգչախումբն ու բոլոր ներկաները, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Շուշիից:

Հայաստանի և ԼՂՀ ղեկավարները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու զննեցին վերականգնվող տները: Այսօր Շուշիում վերջապես շինարարություն է ընթանում, հուսով ենք, որ շուտով քաղաքաը իր նախկին տեսքը կստանա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---